Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմպուլս-2»-ին եւ «Արարատ-2»-ին պարտություն գրանցվեց

Սպորտ
517407ca32100f3e275ac01d82f841f1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն առաջին խմբի «Իմպուլս-2» եւ «Արարատ-2» թիմերին տեխնիկական պարտություններ է գրանցել` Կանոնակարգի 10-րդ հոդվածի 13-րդ կետը խախտելու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Պարզվում է, որ մայիսի 31-ին կայացած «Իմպուլս-2» - «Շենգավիթ» եւ «Փյունիկ-3» - «Արարատ-2» հանդիպումներին իմպուլսցիների եւ արարատցիների կազմում հանդես են եկել գլխավոր թիմի 5-ից ավելի խաղացողներ:

ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ և 26-րդ կետերի համաձայն կանոնը խախտած թիմերին գրանցվել է տեխնիկական պարտություն, իսկ «Էրեբունի-Դիլիջան» մարզական եւ «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել են 50.000-ական դրամով: