Բացել լրահոսը Փակել լրահոսը
05262436660696e2e140a4abe0f86eb8285005 (1)
A A
Պաշտոնական

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել  Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում։

«Հայաստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել հեղեղումների և սելավների հետևանքների վերացման գործում։

102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման ուղղությամբ։