Բացել լրահոսը Փակել լրահոսը
գետեեեր
A A
Պաշտոնական

Հայաստանում գետերի ջրի մակարդակը ժամը 20։00-ի դրությամբ

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում՝ Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով, (ջրի ելքը 386 մ3/վ), Ձորագետ գետում` 50 սմ-ով, Փամբակ գետում 30 սմ-ով, Տաշիր գետում 31 սմ-ով։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 15 սմ-ով։ Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել 65 սմ-ով։

Կիրանց գետի ավազանում առավոտյան 8։00-ին դիտված ջրի մակարդակի համեմատ 20։00-ի դրությամբ ջրի մակարդակը նվազել է 85 սմ-ով։