Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալ
A A
Հասարակություն

Արեն Մկրտչյանը հերքել է Ալավերդու բնակչությանը տարհանելու տեղեկությունները

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հերքել է Ալավերդու բնակչությանը տարհանելու մասին տեղեկությունները։

Արեն Մկրտչյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ, Ալավերդու բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ավերածությունները հսկայական են, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է։

Խնդրում եմ խուճապ և չճշտված տեղեկություններ չտարածել»,- գրել է Մկրտչյանը։