Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության տարածքում մայիսի 23-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ամբողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Մայիսի 24–ին ցերեկային ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արմավիրի, Արարատի մարզերում, Վայոց ձորի նախալեռներում՝ +23․․․+24։
Երևանում մայիսի 23-ին կեսօրից հետո, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում մայիսի 23–ի ցերեկային ժամերին սպասվում է +25, մայիսի 24–ին՝ +23, մայիսի 25–ին՝ +25։