Հասարակական տրանսպորտը բնականոն հունով աշխատում է. քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
յսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով:

Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:

Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ։

Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, զրուցել վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները: