![001 (6) 001 (6)](/static/articles/47/31/04/l-80rRaGHmc8.jpeg)
A
A
Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի՛ քաղաքացիներ,
ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ մայիսի 23-ից հունիսի 20-ը, ժամը 21:00-07:00-ն փակ են լինելու: Գործընթացի արդյունավետության ապահովման համար վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել Գալշոյան փողոցի երթևեկելի մասում: Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն