Բացել լրահոսը Փակել լրահոսը
445174461_1873072056499265_7449507414583399760_n.thumb
A A
Պաշտոնական

Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է․ քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը

Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է․ քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը»։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:

Իսկ վարորդները հայտարարում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի, դրա համար էլ նրա հետ աշխատել չեն ուզում, իրենց նախկին ղեկավարների վերադարձն են պահանջում։

Իսկ Ավագանու ըննդիմադիր անդամ Գրիգոր Երիցյանը գրում է․ 

Ավտոբուսի վարորդները դեմ են եղել 2019-ից Երևանում մեկնարկած տրանսպորտային համակարգի բարեփոխումներին, քանի որ իրենց ձեռք է տալիս վերադառնալ «սև աշխատավարձի» պրակտիկային, իսկ անկանխիկ վճարումների համակարգին ամբողջական անցումը հարվածելու է հենց իրենց գրպանին։
Վերջին 6 տարիների ընթացքում վարորդների աշխատանքային պայմաններն էականորեն բարելավվել են, աշխատավարձերը՝ բարձրացել, ավտոպարկը՝ թարմացվել: Չնայած դրան՝ քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, ղեկին ծխելու, կանխիկ ուղեվարձը գրպանելու, երթևեկության ընթացքում խախտումների դեպքերը բազմաթիվ են:
Վարորդներն իհարկե ունեն գործադուլի իրավունք և պետք է պաշտպանեն իրենց աշխատանքային շահերն ու իրավունքները, սակայն դրանց մասին բարձրաձայնելու փոխարեն ընդամենը պահանջում են պաշտոնում վերականգնել իրենց նախկին ղեկավարին: