Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հետո գալիս են, ասում են գիտեք, դուք սխալ եք այդտեղ ապրել եւ քարտեզ ենք գտել, որի մասին չենք իմացել (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին հղած պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ ինչպիսին կլինի նրա իրավական գնահատականն ու ի՞նչ վճիռ կկայացներ մի այսպիսի երևույթին, եթե մարդը, հողօգտագործման վերաբերյալ օրինական փաստաթուղթ ստանալուց հետո տուն է կառուցում, ապրում, փոխանցում իր ժառանգին, հետո գալիս են և ասում, որ այդ թուղթը ձեզ սխալ ենք տվել, և ընդհանրապես, դուք սխալ եք այդտեղ ապրել. գիտե՞ք մի քարտեզ ենք գտել, որի մասին ոչ դուք, ոչ ձեր հարևանները, ոչ էլ մենք չենք իմացել։ Ու էդ դեպքից մի 50 տարի էր արդեն անցել...

- Այդ հարցերը գտնվում են այլ մարմինների՝ մասնավորապես վարչապետի, ԱԳ նախարարի իրավազորության տիրույթում ՝ մեկ, և երկրորղ՝ ենթադրվում է, որ այդ սահմանազատման արդյունքում կկնքվի խաղաղության պայմանագիր, որի սահմանադրականությունը, բնականաբար, պետք է վավերականացվի սահմանադրական դատարանում։ Հետևաբար, եթե հիմա նշված գործընթացի մասին հիմա խոսեմ՝ կնշանակի, որ ընտրվելու դեպքում, որոշման մեջ խոսելու եմ այն նույն բանի մասին, որի մասին խոսել եմ ազգային ժողովում,- ասել է Դավիթ Խաչատրյանը

Արձագանքելով՝ պատգամավորը նշեց, որ ինքը սահմանազատման մասին չէր խոսում, այլև ուղղակի հարցնում է՝ նման պարագայում ինչպիսի լուծում կտար։

-Եթե թեր ասածը սահմանազատման մասին չէ, չեմ կարող առավել ևս պատասխանել, քանի որ դա նման կլիներ բժշկի կողմից հեռակա կարգով դիագնոզ տալու,- ասաց դատավորի թեկնածուն։