Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Թուրիս» առողջարանում (տեսանյութ)

 
Փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` մայիսի 16-ին Ջերմուկ քաղաքի «Թուրիս» առողջարանում ՆԳՆ Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից կազմակերպվել և իրականացվել է «Հրդեհաշիջումը «Թուրիս» առողջարանի կաթսայատանը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության նպատակն էր․
 
• օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը,
 
• ստուգել օղակների պատրաստվածության վիճակը՝ իրենց առջև դրված հրշեջ-մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ,
 
• կատարելագործել ՀՓՋ օղակների հրամանատարների գործնական ունակությունները բացազատման ժամանակ,
 
• ստուգել փոխհամագործակցությունը հրշեջ-փրկարարական ստորաբաժանման և առողջարանի աշխատակիցների միջև:
 
Ըստ սցենարի դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները շնչառական ապարատներով իրականացրեցին հետախուզություն՝ պարզելու, թե ինչ է այրվում, փլուզման, թունավոր, դյուրավառ նյութերի լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների, ինչպես նաև ծխապատ տարածքում մնացած մարդկանց առկայությունը, կրակի տարածման ուղիները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհներն ու ուղղությունները, արդյունավետ հրդեհաշիջում կազմակերպելու համար անհրաժեշտ ուժերի ներգրավման ճանապարհներն ու ուղղություններն ու այլ վտանգների առկայությունը։
 
Հետախուզությանը զուգահեռ կատարվեց նաև մարտական բացազատում: Միաժամանակ իրականացվեցին տարածքի սահմանազատման, փրկարարական, որոնողական, հրդեհաշիջման աշխատանքներ, ինչպես նաև ծխապատ գոտում հայտնաբերված պայմանական տուժածի դուրսբերում և առաջին օգնության ցուցաբերում:
 
Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները՝ վեր հանվեցին ուսումնավարժանքի ուժեղ և թույլ կողմերը, արձանագրվեցին, որ օղակներն իրենց մարտական հնարավորություններով ունակ են ինքնուրույն լուծել մարդկանց և նյութական արժեքները փրկելու, հրդեհները մարելու առանձին բարդության խնդիրներ: Միևնույն ժամանակ առանձնացվեցին գազածխապաշտպան օղակների պատրաստվածությունը, որոնք լիարժեք կատարեցին իրենց առջև դրված խնդիրները:
 
Ուսումնավարժանքի ավարտին դրական գնահատվեցին ուսուցանվողների գործողությունները, վերլուծվեցին արդյունքները և տրվեցին մի շարք հանձնարարականներ:
Հարկ է նշել, որ նման ձևաչափով պարբերաբար անցկացվող վարժանքներն ու միջոցառումները նպաստում են արձագանքող ուժերի պատրաստվածության բարձրացմանը, օպերատիվ-տակտիկական և մարտավարական հմտությունների բարելավմանը, հնարավորություն են տալիս ստուգել և գնահատել անձնակազմի գիտելիքները, բացահայտել առկա թերությունները, որոնց շտկումը հնարավորություն կտա առավելագույնս արդյունավետ կազմակերպել հետագա աշխատանքները։