Բացել լրահոսը Փակել լրահոսը
21.05.2024
A A
Պաշտոնական

Քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները:

Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:

ՀՀ ԱԽ գրասենյակ