Բացել լրահոսը Փակել լրահոսը
8566
A A
Քաղաքականություն

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական կարգավորումներով արգելել ավագանու անդամի՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելը

Հայաստանի Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց օրինագծերի փաթեթ, որը միտված է ամրագրելու համայնքի ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը և  շտկելու առկա օրենսդրական տարընթերցումների հնարավորությունը ։

Ազգային ժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթների նախագիծը, պարզաբանեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով 2022 թվականի հունիսի 9-ին իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մի կողմից նախատեսված է հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու  արգելքը, բայց մյուս դեպքում՝ ՏԻՄ օրենքով  և Երևանում համանուն օրենքով այդպիսի կարգավորում նախատեսված չէ։