Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տեսուչների վերապատրաստում ԱԹՍ-ների կիրառման ոլորտում

 
✅ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում դեռևս նախորդ տարվա նոյեմբերից մեկնարկած «Ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառումը վերահսկողության ոլորտում» թեմայով դասընթացներն ավարտվել են։
 
✅ Մասնագիտական ուսուցումը նպաստել է տեսուչների անօդաչու թռչող սարքերի կիրառման հմտությունների զարգացմանը, որը թույլ կտա տեխնոլոգիական ծրագրերով կատարել 3D պատկերների համադրումներ, հաշվարկել ծավալներ, իրականացնել կոորդինատների հստակեցում։
 
⛰ Ընդերքօգտագործման ու կենսաբազմազանության ոլորտներում արդի տեխնոլոգիաների կիրառումը կխթանի վերահսկողական աշխատանքների դյուրինացմանը՝ արդյունավետ կառավարելով ժամանակը, մարդկային և ֆինանսական ռեսուրսները։