Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՃՏՊ Տափերական գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Մայիսի 20-ին, ժամը 7:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տափերական գյուղի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1980 թ.) և «Opel Vectra» մակնիշների (վարորդ՝ Մ. Պ., ծնված 1982 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Պ.-ն (ծնված 2004 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: