Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը էլի տարածքներ է պահանջելու, ոչ մեկ այդ գյուղում չի մնա ապրելու․Դանիելյան (տեսանյութ)

«Պայքարը նոր փուլ է մտել, քանի որ երեկ հատնի դարձավ, որ երեկ ստորագրվել է մի արձանագրություն՝ ըստ որի պետք է զորքերի հետ քաշում տեղի ունենա»,- այս մասին այսօր բորոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մենք մեր պայքարը սկսել ենք Ոսկեպար, Կիրանց գյուղերից և մի քանի օր է պաքարը տեղափոխվել է Երևան։ Մենք բազմիցս ասել ենք, որ այս գործընթացն ապօրինի է և իշխանափոխությունից հետո այն պիտի վերանայվի»։

Հարցին՝ ադրբեջանական սահմանապահներ են արդեն լինելու այնտեղ կանգնած՝ ո՞նց է պատկերացնում այն՝ Գ. Դանիելյանը պատասխանեց, որ լավ կլինի, որ մինչև այդ ամեն ինչը լինի իշխանությունների հեռացում, բայց եթե չլինի էլ, հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի։ Մյուս կողմից էլ՝ իշխանափոխությունից հետո հնարավոր է իրավիճակ փոխվի։ «Այսինքն, բանակցողի փոփոխության դեպքում նոր իրավիճակ լինի և ըստ այդ իրավիճակով պայմանավորված՝ փոփոխություն տեղի ունենա »,- նշել է պատգամավորը։