Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 ամսվա պարտք «Նաիրիտում»

Տնտեսություն
ba496ebcdb6bef7ef4501ad215ca5e51

«Անհրաժեշտ է մոտավորապես 400-500 մլն դոլարի ներդրումներ, որպեսզի «Նաիրիտի» հարցը վերջնականապես լուծվի և այն համապատասխանի միջազգային չափանիշներին: Անհրաժեշտ են այնպիսի օպերատորներ, որոնք այսօր շուկայում կարող են գործ ունենալ նման մեծ ներդրումների, նման մեծ ֆինանսական միջոցների հետ»,-այսօր կառավարության նիստին հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նա հերքել է այն լուրերը, թե «Նաիրիտի» հիմնական բաժնետերերը ներգրավված են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավոր և պետական կառույցներում:

«Պետք է հիասթափեցնեմ բոլորին, որովհետև «Նաիրիտի» հիմնական բաժնետերերը Հայաստանում թե´ մասնավոր, թե´ պետական որևէ կառույցներում ներգրավվածություն չունեն»,-ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ «Նաիրիտում» այսօրվա վիճակով կա մոտ 4 ամսվա աշխատավարձի պարտք. « «Նաիրիտի» հիմնական անձնակազմը հնարավորինս պահպանվում է, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա գործարկման հետ, նաև աշխատում ենք աշխատավարձի պարտքը կրճատել»

Անցած տարիների ընթացքում կուտակվել են մոտավորապես 120-130 մլն դոլարի տարբեր պարտավորություններ, հիմնականում Միջպետական բանկի հանդեպ, քանի որ Միջպետական բանկն էր այս տարիների ընթացքում ֆինանասվորում «Նաիրիտի» աշխատանքը: Մոտավորապես 20-25 մլն դոլարի չափով ներքին պարտավորություններն են հայկական բանկերի հանդեպ. (աշխատավարձերի և այլ պարտավորությունները): «Բայց գտնում եմ, որ այն ճանապարհը, որով գնում ենք, հնարավորություն կտա այս վիճակից ուղղակի փրկել «Նաիրիտը»»,- հայտնել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Իսկ «փրկելու» համար հայտարարված մրցույթի ժամկետը լրանում է հունիսի 15-ին: