A
A
Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիա է ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 11-ի երեկոյան ժամը իննից, տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում՝ ընդդեմ «Վրացական երազանքի» կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքի»։
Երթ-ցույցը կապված է Եվրոպայի օրվա հետ և ԶԼՄ-ներում այն կոչվում է նաև «Եվրոպայի երթ»։ Միաժամանակ, դա «օտարերկրյա գործակալների օրենքի» դեմ վերջին շաբաթներին սկսված բողոքի ցույցերի շարունակությունն է։