Բացել լրահոսը Փակել լրահոսը
457
A A
Քաղաքականություն

ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները տեղեկություն են փոխանցել հետախուզման մեջ գտնվող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում շրջանառվող տեղեկությունը հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասաց Սարգսյանը։

Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել  ՀՀ քրեական օրենսգրքի 442 հոդվածի հատկանիշներով` այն է՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: