Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նազելի Բաղդասարյան
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո քաղաքական որոշ շրջանակներ ակնհայտորեն անցել են իրենց ավանդական ձեռագրին․ վարչապետի խոսնակի գրառումը

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո քաղաքական որոշ շրջանակներ ակնհայտորեն անցել են իրենց ավանդական ձեռագրին՝ մտացածին լուրեր տարածելով կեղծ էջերից։
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որեւէ կապ չունի ինձ հետ։ Ավելին, արտացոլված նյութերը հեռու են իրականությունից, եւ ինչ-որ մեկի «վառ» երեւակայության արդյունքն են։
ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, խնդրում եմ իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները հրապարակելուց առաջ նկատի ունենալ՝ որպես խոսնակ իմ գրառումներն արվում են բացառապես այս սոցիալական հարթակում»։
 
Возможно, это изображение 1 человек и текст
Возможно, это изображение отрывной талон и текст