Բացել լրահոսը Փակել լրահոսը
756
A A
Հասարակություն

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra) բույն է հայտնաբերվել։
🙌🏻Հայաստանի համար հազվագյուտ համարվող այս տեսակը հայտնաբերվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում կազմակերպված միջազգային գիտարշավի շրջանակներում։
 
Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում:
Ահա մի քանի փաստ սև արագիլի (Ciconia nigra) մասին՝
🔹 Ըստ գրականության՝ տեսակը համարվում է հազվագյուտ Հայաստանի համար և գրանցված է ՀՀ կարմիր գրքում:
🔹 ՀՀ-ում տեսակը նկարագրվել է հիմնականում չուի ժամանակ՝ Շիրակի, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում (Adamian, Klem 1999):
🔹 Ըստ նույն աղբյուրի՝ 1990-ականներին Հայաստանում եղել է 2-3 բույն՝ Տավուշի և Շիրակի մարզերում:
🔹 Լոռու մարզում Սպանգենբերգի կողմից (1951) արվել է ենթադրություն սև արագիլի բնադրման վերաբերյալ, սակայն առանց հաստատման:
🔹 Հետագայում՝ 2016 թվականին, նկարագրվել է առաջին բույնը Սյունիքի մարզում` Որոտան գետի հյուսիսային վտակներից մեկի հովտում (Ananyan, Abrahamyan 2016):
✔️Նշենք նաև, որ Լոռու մարզում մեր աշխատակիցները դիտարկել են սև արագիլի զույգին դեռևս 2018 թվականից, իսկ 2024 թվականի ապրիլին հայտնաբերվեց նաև թռչնատեսակի բույնը:
🤝🏻Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ: