A
A
Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էր վերավաճառելու նպատակով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 43 և 34 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
43-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայի սրահում և բեռնախցիկում կա 6000 տուփ ծխախոտ: Նաև հայտնել է, որ ծխախոտն ինքը ապրիլի 23-ին մեկուկես միլիոն դրամով գնել է Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից՝ վրացի անծանոթ անձից և վերավաճառելու նպատակով տեղափոխել է Գյումրի:
Գյումրեցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
«Օպելը» տեղափոխվել է Կումայրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: