Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Թորոսյան ԱԺ 3672
A A
Քաղաքականություն

Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը Կիրանցից քայլերթ է սկսել դեպի Երևան:

«Իհարկե մեր երկրում կա խոսքի և հավաքների ազատության իրավունք և նաև 2018 թվականի հեղափողությունն է երաշխավորել դրանց առկայությունը։ Եվ այո, այդ իրավունքները կարող են իրացվել նաև ընդդեմ իշխանությունների, դա ավելի քան նորմալ է և նույնիսկ պարտադիր, քանի որ որևէ իշխանություն անթերի չէ և առողջ քննադատությունն անհրաժեշտ է ինքնահայեցման և ավելի լավը դառնալու համար։
 
Ցանկացած քաղաքացի և քաղաքական ուժ, որոշ բացառություններով կապված իրենց պաշտոնական կարգավիճակի հետ, կարող է քաղաքական հայտարարություններ և գործողություններ իրականացնել և դա կրկին մեր ժողովրդավարության ձեռքբերումներից է։
 
Այլ հարց է, որ մեր մյուս քաղաքացիները, ովքեր հետևում են նման գործունեությանը, պետք է հարց տան իրենց թե որն է դրա նպատակը և ովքեր են հետապնդում այն։ Ինչո՞վ են այդ գործիչները աչքի ընկել անձնապես և որպես քաղաքական կամ հասարակական ուժ, ի՞նչ գլոբալ նպատակներ ունեն, բացի կոնկրետ այդ գործողությունները։
 
Եվ եթե այս պրիզմայով ենք անցկացնում այսօր տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, ամեն ինչ շատ պարզ է դառնում։ 
 
Ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են հերթական անգամ առանց ընտրությունների իշխանություն վերցնել, քանի որ գիտեն, որ 2026 թվականին էլ չեն կարողանալու դա անել։ 
 
Իսկ ինչ վերաբերում է Տավուշից սկսված սահմանազատման գործընթացին, մեր քաղաքացիներին բազմիցս բացատրել ենք և կշարունակենք բացատրել դրա կարևորությունը մեր սահմանների և մեր պետության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից»,- «Տելեգրամ»-ում գրել է Թորոսյանը