Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Վարդապետյան
A A
Պաշտոնական

ԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազ

«Միացյալ Նահանգների հետ ունենք մի կարևոր խնդիր, մենք չունենք երկկողմ պայմանագիր։ Ապրիլի 15-ին իմ հրավերով ներկայացուցիչներ էին եկել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտից և պետական դեպարտամենտից, և մենք քննարկում էինք հնարավորությունը, թե ինչպե՞ս կարող ենք երկկողմ պայմանագիր ունենալ արտահանձնումներ իրականացնելու համար։ Մենք Միացյալ Նահանգներին արդեն հինգ անձի հանձնել ենք բազմակողմ պայմանագրերի հիման վրա, իրենք ոչ մեկի չեն հանձնել։ Մենք պահանջում ենք և ամեն անգամ մերժում ենք ստանում»,- ասաց  Աննա Վարդապետյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում՝ հավելելով, որ դիմումներն ուղարկվում են և՛ դիվանագիտական ճանապարհով, և՛ փոխանցվում են առձեռն, և՛ ուղարկվում են էլեկտրոնային փոստով։   

Նրա խոսքով՝ այս խնդիրը միայն դատախազությունը չի կարող լուծել։

«Մնացած երկրների հետ, կարծես թե, այս խնդիրը չունենք»,-ասաց Աննա Վարդապետյանը։