A
A
Թավրիզում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Թավրիզ): Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ և ձգտելու է առավել զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։