Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք e Mark հավելվածի միջոցով (տեսանյութ)

Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որն անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար։ Ծածկագիրը գրանցվում է համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Ապրանքների դրոշմավորման նպատակն է իրականացնել վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ: Ապրանքի իսկությունը և սպառման ժամկետը ստուգելու համար կարող եք ներրբեռնել E-Mark հավելվածը, սքանավորել ապրանքի DataMatrix ծածկագիրը։ Արդյունքում՝ որակի վերահսկողությունը գտնվում է սպառողի ձեռքում: Դրոշմավորումը կարևոր է սպառողի, գործարարի և պետության համար։

Հարցերի դեպքում դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև ազգային օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի