Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալիև
A A
Քաղաքականություն

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։  

«Ղազախստանը մեզ դիմել է իրենց մոտ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք սրան և պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,- Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը։