Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Մանասյան ՄԻՊ
A A
Պաշտոնական

Անահիտ Մանասյանը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի հետ՝ քննարկելու նրանց մասնագիտական գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ 
 
Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
 
📢 Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները՝ կապված սոցիալական հարթակներում իրենց նկատմամբ հնչող բռնության կոչերի, ատելության խոսքի, պաշտոնատար անձանց կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հետ։
✅ Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են, գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
✅ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ պետությունը պետք է մշակի և գործարկի այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։
✅ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։
🔻«Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»,- նշել է Անահիտ Մանասյանը: 🔺
✅ Ընդ որում՝ նշված կառուցակարգերը պետք է ուղղված լինեն ինչպես լրագրողների գործունեությանը չխոչընդոտելուն, այնպես էլ նման խոչընդոտները կանխարգելելուն, դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելուն։ Այս առումով մեր պետությունում առկա են տարատեսակ խնդիրներ։
📌 Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ լրագրողների մասնագիտական գործունեության վերաբերյալ մի շարք խնդիրներ տեղ են գտել նաև Պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում, և որ Պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։