
A
A
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1952 թ․) բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ Ն. Ֆ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Զ.-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։