Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Տոնոյան 1
A A
Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։

Դավիթ Տոնոյանը 2021 թվականի սեպտեմբերից կալանավորված է։