Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ տների դիմաց պետք է խրամատ չլինի, հերիք է էդ խրամատի պատմությունը. Փաշինյան (տեսանյութ)

Տավուշցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․

«Ես սա անում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո դառնա անկախ պետություն։ Ես համոզված եմ դրա վրա։ Ես գիտեմ, որ սա կարող է իմ քաղաքական կարիերայի վրա նեգատիվ ազդեցություն ունենալ, բայց առաջնորդը նրանով է առաջնորդ, որ պետք եղած տեղը իրեն ռեպուտացիան էլ, հարգանքն էլ, ամեն ինչն էլ զոհաբերի հանուն պետության ու ապագայի։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, ինձ համար ժողովրդավարությունն ավելի կարևոր է, քան իմ արժանապատվությունը, քան իմ հետագա քաղաքական կարիերան։ Հիմա որ Բերքաբերում այս երիտասարդությունը տուն է սարքում, էդ տներում պետք է երեխեք ծնվեն, էդ տների դիմաց չպետք է խրամատ լինի, այլ այգիներ պիտի լինեն, քեֆ ու ուրախություն պիտի լինեն»։