Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նազելի
A A
Պաշտոնական

Տեղի ունեցած հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ․ խոսնակի գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։
 
Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստավել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է։