Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կառուցապատողը անտեսում է դատարանի արգելքը. շինարարությունը վերսկսվել է. Օրրան (տեսանյութ)

Օրրանն ահազանգում է․ ՀՀ վարչական դատարանի 03․01․2024թ-ի և ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 05․01․2024թ․ որոշումների հիման վրա համապատասխանաբար՝ կասեցվել է վարչական ակտի /շինարարության թույլտվութան/ կատարումը և կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելվել է կառուցապատող՝ Արգամ Հովհաննիսյանին ք․ Երևան, Եկմալյան 6/3 հասցեում կատարելու հասարակական օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներ։ Այսօրվա՝ 15․04․2024թ․ դրությամբ նշված դատական ակտերը երկուսն էլ ուժի մեջ են և հարուցված են կատարողական վարույթներ, մինչդեռ կառուցապատողը իրականացնում է շինարարական աշխատանքներ, անտեսելով ՀՀ օրենսդրության պահանջները և չկատարելով դատարանների որոշումները, ինչը քրեորեն պատժելի արարք է։ Ցանկանում ենք պատկառ մարմինների՝ ՀՀ հարկադիր կատարման ծառայության, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել այս հանգամանքին՝ միջոցներ ձեռնարկելու օրենսդրության պահանջի՝ դատական ակտի կատարումը ապահովելու և իրավախախտում կատարած անձին /անձանց/ պատասխանատվության ենթարկելու համար։