A
A
Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվում են. քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի հ. 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգումն ավարտին է մոտենում։
Տասնամյակներ շարունակ երբևէ չնորոգված բուժհաստատությունը 2022 թվականի տարեվերջից հարկ առ հարկ նորոգվում է, թարմացվում է գույքը, ձեռք են բերվում նոր բուժսարքավորումներ, ամրացվում է շենքի հիմքը։
2023 թվականի ծրագրով նախատեսվել և հիմնանորոգվում է առողջության 4 կենտրոն, որոնց աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, ինչպես նաև հիմնանորոգվել է շտապ բուժօգնության կայանի կենտրոնական մասնաշենքը։
Առողջության կենտրոնների արդիականացման նպատակը մրցակցային լինելն է, որպեսզի Երևանի բնակիչները բարձրակարգ բժշկական օգնություն ստանան։