Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հրդեհ Ծաղկունք գյուղում

 
Ապրիլի 14-ին, ժամը 13:02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղում հրդեհ է բռնկվել։
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է խորդանոց (մոտ 24 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։31-ին, մարվել՝ 13։52-ին: Այրվել են խորդանոցը և մոտ 15 հակ անասնակեր: