Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (1)
A A
Պաշտոնական

Պաշտպանն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի ուսումնասիրություն (տեսանյութ)

2023 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի, ոլորտի ներպետական օրենսդրության ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, և վերջինիս արդյունքներով ներկայացվել են իրավակարգավորումների փոփոխության առաջարկներ: Պաշտպանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին 3 տարիների ընթացքում պարեկային ծառայությունում ընդգրկվելու ցանկություն հայտնած կանանց ավելի քան 60%-ը չի հաղթահարել ընդունելության` օրենսդրությամբ սահմանված քաշի և հասակի ցուցանիշները:

Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխաըակազմից։

Ուսումնասիրության և դրա շրջանակում ներկայացված առաջարկների արդյունքում չափորոշիչները ենթարկվել են փոփոխության: Ուսումնասիրությունն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում» ծրագրի շրջանակում։ Նշված հարցերին են անդրադառնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։