Բացել լրահոսը Փակել լրահոսը
436515484_815379370626450_1055583909261479108_n
A A
Պաշտոնական

Պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները հայտնաբերել են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ (ք․ Երևան, Նուբարաշեն):
 
Մասնավորապես՝
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները, ներսի դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, գործիքները և պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,
- արտադրական շինության հատակը և պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և հեշտորեն ախտահանվող նյութերով, չի բացառվել առաստաղի վրա կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, բացակայել են համազգեստի համար կախիչները, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանները՝ տաք և սառը ջրով, ձեռքերը չորացնելու սարքավորումները:
✅Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։