A
A
Կաթվածի նշանները․ ինչ անել
Աջակցիր «Ա1+»-ինԿաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է, մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից մեկը:
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Կաթվածի դեպքում շատ կարևոր է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ դիմել շտապօգնության ծառայությանը, ինչը կապահովի բուժման և վերականգնման արդյունավետությունը:
Եթե գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ` տեղափոխման ժամանակահատվածը) մասնագետներն ախտորոշում են «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված», ապա պացիենտը, հակացուցումների բացակայության դեպքում, կարող է օգտվել Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման պետական ծրագրից:
Ծրագիրն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում, ինչպես նաև Գյումրու ԲԿ-ում և Վանաձորի ԲԿ-ում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության շրջանակներում):
