A
A
Ի՞նչ է նշանակում սիրային կապ՝ առանց սեռական հարաբերությունների․ համասեռամոլներին հավասարեցնում եք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ներքին գործերի նախարարությունը որ էդ եզրույթը ուսումնասիրել ա, ոչ մի տարօրինակ բան չե՞ք գտել, որ դեմ առարկեք։ Ի՞նչ է նշանակում սիրային կապ առանց սեռական հարաբերությունների, դա ո՞րն է»,- ԱԺ-ում հարցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման վերաբերյալ ՔՊ-ի ներկայացրած օրենքի նախագծին։
Դրանում ներմուծված է «զուգընկեր» տերմինը։ Ըստ նախագծի հեղինակների՝ խոսքն այն անձի մասին է, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից։