Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան 11
A A
Հասարակություն

Առանձնահատուկ շնորհավորում եմ արցախցի կանանց, որոնք անցնում են անասելի դժվարությունների միջով

Ջերմությամբ և սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին, դուստրերին Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոների առթիվ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ արցախցի կանանց, որոնք անցնում են անասելի դժվարությունների միջով...

Հայ  կինը և հատկապես հայ մայրը եղել և մնում է  մեր ազգային ինքնության և  արժեհամակարգի անդավաճան պահապանը՝ չկոտրվելով նույնիսկ անհավանական դժվարին պայմաններում և մշտապես հավատալով բարու հաղթանակին:

Մայրական սերը, հոգատարությունն ու օրհնությունն այն նվիրական և պահապան ուժն են, որ ուղեկցում են յուրաքանչյուրիս մեր ողջ կյանքի ընթացքում։

Մաղթում եմ բոլորիդ առողջություն և ամենայն բարիք: Թող սերն ու ջերմությունն անբաժան լինեն մեր ընտանիքներից:

Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ