Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

 
Ապրիլի 6-ին, ժամը 15։48-ին Շիրակի մարզային
փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 146/8 հասցեի մոտակայքում «Citroen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ. Հ., ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե հենասյանը, շրջել այն և բռնկվել. վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:03-ին, մարվել՝ 16:23-ին: Այրվել է ավտոմեքենան: