Բացել լրահոսը Փակել լրահոսը
50
A A
Հասարակություն

Վթար՝ Ազատաշեն գյուղում․ կա տուժած և զոհ

Ապրիլի 5-ին, ժամը 09։01-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ազատաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհի տներից մեկի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնած 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանն ու ճամփեզրի պարսպին, ուղևոր Դ․ Ա․-ն (ծնված 2003 թ․) տեղում մահացել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Դ․ Ա․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։