A
A
ՖԻՖԱ-ն շարունակում է կասկածել
Ֆուտբոլի միջազգային միությունը հետաքննություն է սկսել` կապված հերթական պայմանավորված խաղի հետ:
Այս անգամ ֆուտբոլային այրերի մոտ կասկած է առաջացրել այս տարվա մարտի 26-ին Միացյալ Արաբական Էմիրություններում կայացած Հորդանան - Քուվեյթ ընկերական հանդիպման հաշիվը:
Այն ավարտվել է ոչ-ոքի` 1:1, ընդ որում երկու գոլերը գրանցվել են 11 մ հարվածներով: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների մոտ կասկած է առաջացրել նաեւ այն փաստը, որ հանդիպումից մի քանի ժամ առաջ տեղացի մրցավարներին փոխարինել են արտասահմանցի խաղավարները:
Ցյուրիխում կարծում են, որ սույն խաղը պայմանավորված բնույթ է կրել, եւ որ դրա ետեւում կանգնած է այն հանցավոր խումբը, որը անցած տարի կաշառել էր Ֆինլանդիայի թիմերի ֆուտբոլիստներին եւ կազմակերպել պայմանավորված հանդիպումներ: