Բացել լրահոսը Փակել լրահոսը
2222
A A
Հասարակություն

Երևանում բախվել են թիվ 10 երթուղու տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան. տրոլեյբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, իսկ «Toyota»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 55-ամյա Արայիկ Հախվերդյանը եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։