Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հիմնանորոգվում է Ծիածան, Աղավնատուն – Լեռնամերձ բնակավայրերն իրար կապող ճանապարհը

Հիմնանորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհի կմ0+000-կմ7+300 հատվածը։ 7.3կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Արմավիրի մարզի Ծիածան‚ Աղավնատուն-Լեռնամերձ բնակավայրերը։

❗️Շինաշխատանքները մեկնարկել են գարնանը‚ կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Ավելի քան 1կմ տեղամասում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։


❗️Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Ճանապարհային դեպարտամենտ