Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայկական Կարմիր խաչի ընկերության կառավարման ճգնաժամը.ՈԻՂԻՂ (տեսանյութ)

Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հայկական Կարմիր խաչի ընկերության կառավարման ճգնաժամը» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Աննա Եղիազարյան՝ փետրվարի 15-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) 28-րդ արտահերթ համագումարում ընտրված նախագահ ✅Կարեն Մովսիսյան՝ իրավաբան ✅Նունե Գրիգորյան՝ ՀԿԽԸ 28-րդ արտահերթ համագումարում ընտրված նախագահության կողմից հաստատված գլխավոր քարտուղար ❗️Մամուլի ասուլիսին ներկա կլինի նաև ՀԿԽԸ աշխատանքից հեռացված ղեկավար անձնակազմը։ Ո՞րն է Ընկերությունում ստեղծված ճգնաժամի պատճառը։ Արդյո՞ք ՀՀ ԱՆ Պետռեգիստրը իրավասություն ունի որոշելու, թե ով է ՀԿԽԸ նախագահը։ Ի՞նչ հետևանքներ է թողել Ազգային ընկերության գործունեության խաթարումը մարդասիրական ծրագրերի իրականացման վրա։ ———————— Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։