Բացել լրահոսը Փակել լրահոսը
419324729_838589378298085_7175519772096553123_n
A A
Պաշտոնական

Պահածոների արտադրամասում վառարանները շահագործվել են առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ պահածոների արտադրամասում վառարանները շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության:
 
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց թույլտվության գործարկվող 2 վառարանի շահագործումը կասեցվել է, փականները կնքվել են։
 
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության, նաև ներկայացվել է վնասի փոխհատուցման պահանջ։