Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպես Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ (տեսանյութ)

Ավելի քան 20 առաջատար խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, միջազգային փորձի ուսումնասիրման ձևաչափերով անդրադարձ այնպիսի թեմաների, ինչպիսին են թվային փոխակերպումները տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաև թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը։

SPRING PR ընկերության միջազգային Doing Digital ֆորումը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, այս տարի կրում էր «Հնարավորություններին ընդառաջ» խորագիրը. ֆորումի նպատակն էր ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները։ Եվ, որ կարևորն է, ինչպես համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:

SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով, իրենք Հայաստան են բերել աշխարհի ամենաթոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։

Ֆորումի գլխավոր խոսնակը՝ հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն էր, ով նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, և այսօր ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։ Ֆորումը նրան ունկնդրելու և հարցեր ուղղելու բացառիկ հնարավորություն էր: Բրեթ Քինգի խոսքով` տաղանդավոր մարդկանց Հայաստան բերելու համար արդեն իսկ երկու նախադրյալ կա։

Ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկն երկրորդ տարին շարունակ ֆորումի կողքին է, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր:

Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ընդգծեց, որ թվային փոխակերպումը, այլևս ոչ թե ցանկալի, այլ պարտադիր օրակարգ է։