Բացել լրահոսը Փակել լրահոսը
1133933
A A
Հասարակություն

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին, ելնելով նախաքննության շահերից, հրապարակման ենթակա չէ»,- ասաց Աբրահամյանը։

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Սարգիս Գալստյանը քիչ թվով հայերի հետ մնացել էր Ստեփանակերտում մնացած։ Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել էր Ստեփանակերտի պարետ, սակայն նրա եղբորորդին հերքել էր այդ տեղեկությունը։