Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ ոճայինները մեկնեցին Վլադիկավկազ

Սպորտ
ef45fa349ba02e97a8d2038fe60de666

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը այսօր մեկնեց Վլադիկավկազ, որտեղ մայիսի 27-ից մինչեւ հունիսի 8-ը համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի տեղի եւ Ղազախստանի ըմբիշների հետ:

«Ա1+»-ի մարզական թղթակցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում տեղեկացրին, որ մեր ազատ ոճային ըմբիշները ներկայումս պատրաստվում են հունիսի 9-12-ը Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին:

Վլադիկավկազում ուսհավաքին կմասնակցեն 14 ըմբիշներ: Նրանցից 10-ը հավաքականի գլխավոր մարզիչ Բաղդատյանի գլխավորությամբ մեկնել են Հայաստանից, իսկ մեր չորս «լեգեոնականները» թիմին կմիանան հենց Օսեթիայի մայրաքաղաքում: