Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

29 հազար դրամ և տուգանային 2 միավոր՝ լուսաթափանցելիության թույլատրելի չափը 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտելու համար (տեսանյութ)

Լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար ապրիլի 5-ից սկսած նախատեսվելու է կրկնակիություն։ 

 

«Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր: Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռևս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչև ապրիլի 5-ը այդ գործողությունը կատարեն, որպեսզի հետագայում չունենանք խնդիրներ»,- շեշտեց Արման Չիլինգարյանը։